ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները՝ ցամաքային վերահսկողության օդային համակարգի (AGS) ֆինանսավորման շուրջ Բրյուսելում համաձայնության են եկել: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:
Համակարգի նպատակը ցամաքում ռազմական ակտիվության հայտաբերումը, ՆԱՏՕ-ի զինվորականների անվտանգությունը, ինչպես նաև գործողությունների ժամանակ ավելի արդյունավետ բացահայտումն ապահովելն է : Ռասմուսսենը հայտնել է, որ նատօականները ձեռք կբերեն հետախուզական հինգ անօդաչու ինքնաթիռ, որոնք «կօգտագործվեն անդամ 28 պետությունների անունից»:
«Այդ սարքերը մեր հրամանատարությանը հնարավորություն կտան մեծ տարածությունների վրա տեսնել իրադարձությունը՝ անկախ եղանակից»,- ասել է Ռասմուսսենը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայում իրականացրած գործողությունը ցույց տվեց, թե որքան կարևրոն են նմանատիպ հնարավորությունները և իրենք այդ գործողությունից դասեր են քաղում: