Կառավարությունն էլ արտահերթ նիստ անցկացրեց «Արձագանք-2013»-ի շրջանակներում

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի կառավարությունն արտահերթ նիստ է անցկացրել «Արձագանք-2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

10753_am_2

Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:

10753_am_5

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին մեկնարկել են Հայաստանի պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվող«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները։

Եռօրյա մարզումներն իրականացվում են «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

Մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվելու է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվելու են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվելու է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

2 responses to “Կառավարությունն էլ արտահերթ նիստ անցկացրեց «Արձագանք-2013»-ի շրջանակներում

  1. Pingback: Հայաստանում նախապատրաստվում է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկել են սեպտեմբերին անցկացվելիք «Շանթ-2015» զորավարժության սցենարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *