Սերժ Սարգսյանը զորավարժությունների շրջանակում ԱԱԽ նիստ է հրավիրել

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը։

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ:

Ըստ այդմ ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ Նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *