Զենքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Ասպար Արմս» ՍՊԸ հրավերով Ռազմինֆոն կարողացավ նախօրոք ծանոթանալ հայրենական արտադրության հրազենի ու զինամթերքի որոշ տեսակների:
Հանրությանն այս նմուշները կցուցադրվեն վաղը` հոկտեմբերի 8-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելիք «Արձագանք-2013» ռազմական հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ:
ASP-01 ատրճանակ
Փամփուշտ | 9×17 մմ |
Զանգվածը | 850գ |
Երկարություն/բարձրություն | 175մմ/125մմ |
Փողի երկարությունը | 100մմ |
Պահունակի պարունակությունը | 8 փամփուշտ |
Հայրենական արտադրության հաջորդ ատրճանակը ASP-45 tactical-ն է։
Փամփուշտի տրամաչափը | .45 ACP (11.43×23մմ) |
Զանգվածը | 1500գ |
Երկարություն/բարձրությունւ | 225մմ/145մմ |
Փողի երկարությունը | 150մմ |
Երկարությունը խլացուցիչով | 410մմ |
Պահունակի պարունակությունը | 10/14 փամփուշտ |
Հաջորդ երկուսը միևնույն դիպուկահար հրացանի երկու տարբեր մոդելներ են։ Հրացանները նախատեսված են քողարկված դիրքերից անձայն դիպուկ կրակ վարելու, հակառակորդի կենդանի ուժի և թեթև զրահապատ տեխնիկայի ոչնչացման համար (վերջինների համար կիրառվում են սեփական արտադրության զրահահար փամփուշտներ)։
Հրացանների վրա տեղադրված են նաև Պիկատինիի շերտաձողեր՝ օպտիկական, կալիմատորային նշանոցների ու այլ սարքավորումների համար։
ASR-300/ASR-300C:
Փամփուշտ | 7.62×35մմ |
Զանգվածը | 4.5կգ |
Երկարություն | 925մմ |
Երկարությունը ծալված կոթով* | 670մմ |
Փողի երկարությունը | 250/450մմ |
Պահունակի պարունակությունը | 10 փամփուշտ |
Գնդակի սկզբնական արագությունը | 320/700մ/վ |
Միջին ցրումը 100մ-ի վրա | 25մմ |
* միայն ASR-300
Բացի սեփական մոդելների արտադրությունից, «Ասպար Արմսը» զբաղվում է նաև գոյություն ունեցող զենքերի արդիականացմամբ։ Ներկայացնում ենք սերբական «Սև նետ» դիպուկահար հրացանի արդիականացված տարբերակը։ Փոխարինվել են բռնակը, կոթը, նշանոցը, տեղադրվել է խլացուցիչ։ Այդ փոփոխությունների շնորհիվ հրացանը դարձել է ավելի հարմար կիրառության համար, մեծացել է քողարկվածության աստիճանը։
«Ասպար Արմս» ընկերությունն իր ստեղծած կամ արդիականացրած դիպուկահար հրացանների համար արտադրում է նաև հատուկ որակյալ փամփուշտներ, որոնք ապահովում են կայուն բարձր արդյունքներ։
Տրամաչափը | 7.62×35մմ |
Գնդակի զանգվածը | 14.3գ |
Գնդակի տիպը | HPBT/AP |
Վառոդի տեսակը | SP3 |
Էներգիան 100մ-ի վրա | 690 Ջոուլ |
Սկզբնական արագությունը | 320մ/վ |
Տրամաչափը | 12.7×108մմ/12.7×99մմ |
Գնդակի զանգվածը | 50/40գ |
Գնդակի տիպը | BT/AP |
Վառոդի տեսակը | SP13 |
Էներգիան 100մ-ի վրա | 15000-16000 Ջոուլ |
Սկզբնական արագությունը | 860-900մ/վ |
Ռազմինֆոյի հետ զրույցում Ասպար Արմս-ի ներկայացուցիչը նշեց, որ նախատեսվում է սկսել նաև սերիական արտադրություն և դուրս գալ միջազգային շուկա:
Pingback: Հայկական արտադրության դիպուկահար հրացաններ ու ատրճանակներ. Ռազմինֆոյի բացառիկ ֆոտոշարքը Ռազմ.imfo | Armday