Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը՝ ռազմամարզական միջազգային հավաքին

Սեպտեմբերի 10-ից 22-ը Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը, գլխավորությամբ վարժարանի պետ գնդապետ Վ.Վ. Ոսկանյանի, գործուղվել էր Ուկրաինայի Օդեսա քաղաք` մասնակցելու «Միություն-2013. Հաղթանակի ժառանգորդներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին:

Խմբի ղեկավար`

” վարժարանի պետ, գնդապետ Վ.Վ.Ոսկանյան,

խմբի անդամներ`

” ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ,
մայոր Կ.Ղ.Ավագյան

” ֆիզիկական պատրաստության պետ, լեյտենանտ Ն.Մ.Սարգսյան
սաներ`

Սիրունյան Մեսրոպ Արամի
Մկրտչյան Գուրգեն Տիգրանի
Գրիգորյան Հենզել Սանասարի
Հովհաննիսյան Վահե Վահագնի
Մալխասյան Ռաֆիկ Սեթի
Առաքելյան Հրաչ Գագիկի
Նազարյան Մասիս Վարդանի
Կարապետյան Ալեքսանդր Իշխանի
Կիրակոսյան Գեղամ Արմենի
Ղազարյան Սերգեյ Արամայիսի
Հավաքին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանի Դաշնության 9, Ուկրաինայի Հանրապետության 10, Կիրգիզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելոռուսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների մեկական սուվորովյան և նմանատիպ այլ ուսումնական հաստատությունների պատվիրակությունները:

 

Անցկացվել են մրցույթներ հետևյալ մարզաձևերից «Դիպուկահարների մենամարտ», «Դանակի նետում», «Հետախույզի արահետ», «Ուժային թեստավորում», «Պատը` պատին», «Շարային պատրաստություն», «Թիավարություն», «Կրոս 3կմ` զենքով», «Փեյնթբոլ», «1-ին բուժօգնության ցուցաբերում և արգելագոտու հաղթահարում», «Սուսերամարտ սվիններով», «Դիվանագիտական խաղ» :

Հավաքների ժամանակ` Հայրենական Մեծ պատերազմում կողք կողքի մարտնչած տարբեր ազգերի ներկայացուցիչների օրինակով, կազմավորվեցին միջազգային թիմեր` ներառելով յուրաքանչյուր պատվիրակությունից մեկական ներկայացուցիչ:
Միջազգային հավաքի ընթացքում, ինչը բազմիցս նշվել է կազմակերպիչների կողմից, վարժարանի թիմը առանձնացել է իր բարձր պատրաստվածությամբ, արժանացել մեդալների` 12 ոսկե, 12 արծաթե և 14 բրոնզե, ինչպես նաև պատվոգրերի, թանկարժեք նվերների և այլն:

Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում կայացած միջազգային հավաքին Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի խումբը փայլել է նաև իր մշակութային` երգ, պար, պատմություն ուղղվածություններում և գրավել է 1-ին պատվավոր տեղը:

Միջազգային հավաքի կազմակերպիչների նախաձեռնությամբ` որպես լավագույն կատարում, Օդեսա քաղաքում կայացած հանդիսավոր գալահամերգին հայկական երգ ու պարով հանդես է եկել վարժարանի խումբը:

Հավաքի 1-ին օրից վարժարանի խմբի կողքին են եղել հայազգի բարերարներ Ռուսլան Կառլենի Ներսիսյանը և Լև Գրիգորիի Մելքումյանը, ովքեր միջոցառման շրջանակներում աջակցել են խմբին և բոլոր անդամներին պարգևատրել թանկարժեք նվերներով, ինչը հաճելի անակնկալ էր նրանց համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *