ՆԱՏՕ-ի «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգերի հավանական օգտագործումը չի սպառնա Ռուսաստանի շահերին: Հայտարարել է ԳԴՀ Պատպանության նախարար Թոմաս դե Մեզերին: Նա նշել է, որ Գերմանիան չի բացառում «Պատրիոտ» հրթիռների տրամադրումը հակահրթիռային պաշտպանության համակարգում ներառելու համար:
«Խոսքը Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տեղակայման մասին է, որը կչեզոքացնի Մերձավոր Արևելքից, մանավորապես, Իրանից եկող վտանգը: Այն չի սպառնում Ռուսաստանին և ավելի լավ կլիներ, եթե Ռուսաստանը մասնակից դառնար այս ծրագրի իրագործմանը»,- հայտնել է Բունդեսվերի ղեկավարը:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ՆԱՏՕ-ի բարեփոխումների շրջանակներում ծրագրվում է կրճատել ՌՕՈՒ-ի մեկ շտաբ-բնակարան և Գերմանիայում տեղակայված՝ ԱՄՆ «Ռամշտայն» ռազմական բազայում ստեղծել ԵվրոՀՀՊ համակարգի հրամանատարական կենտրոնը:
Ներկայումս ՆԱՏՕ-ն ունի ՌՕՈՒ հրամանատարական երկու շտաբ-բնակարան՝ հյուսիսայինը՝ «Ռամշտայն» բազայում և հարավում՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում:
ՆԱՏՕ-ի ՌՕՈՒ-ի հրամանտարության ներկայացուցիչ Մանֆրեդ Ռոյդենբախի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ն կունենա մեկ շտաբ-բնակարան: Փաստորեն, տեղի կունենա երկու շտաբերի միաձուլում: Ռոյդենբախի փոխանցմամբ՝ «Ռամշտայն» բազայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների թիվը 400-ից կդառնա 500:
2011թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել էր, որ ՀՀՊ համակարգը լիարժեք մարտական պատրաստության կհասնի 2018թ.-ին: Նա նաև նշել է, որ համակարգի նախնական պատրատվածության մասին կհայտարարվի 2012թ. մայիսին՝ Չիկագոյում նախատեսվող գագաթնաժողովում: