«Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությանը մասնակցում է նաև ՀՀ զորախումբը

Չելյաբինսկի շրջանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի զինված ուժերի 50 հոգանոց զորախումբը։ 

Հիմնական փուլն իրականացվելու է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զինված ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Նիկոլայ Բոգդանովսկու հրամանատարությամբ։

Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշուպկինին։

Զորավարժությունն անցկացվելու է Չելյաբինսկի շրջանում հոկտեմբերի 7-ից 11-ը։

«Զորավարժության ընթացքում կգնահատվի ՀԱՊԿ միացյալ հրամանաատարության հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունների՝ ծրագրման, ճիշտ ժամանակին և նպատակահարմար լինելը՝ խաղաղության պահպանման շրջանակներում։ Միաժամանակ կիրականացվեն մյուս բոլոր առաջադրանքները, որոնք հանձնարարված են լինելու խաղաղապահ ուժերին»,- նշել է Ռոշուպկինը՝ մեջբերելով զորավարժության բացման ժամանակ Նիկոլայ Բոգդանովսկու ասած խոսքերը։

Ռոշուպկինը հստակեցրել է նաև, որ զորավարժությանը մասնակցելու է ավելի քան 2,5 հազար զինծառայող և 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ինչպես օրինակ՝ Մի-8, զրահափոխադրիչներ, ԲՌԴՄ պարեկային մեքենաներ, ինչպես նաև 85մմ տրամաչափով «Պոդնոս» ականանետ։

Զորավարժությանը մասնակցում են նաև ոստիկանական ուժեր, հատուկջոկատայիններ։ Նախատեսված է հաստիքային զենքերից ցերեկային և գիշերային պայմաններում կրակային առաջադրանքներ կատարել։

«Պոդնոս» ականանետն օգտագործվում է հակառակորդի կենդանի ուժի և կրակային միջոցների ոչնչացման համար։

Առաջին անգամ փորձարկվել է Աֆղանստանի զորավարժարանում, որից հետո 1983 թվականին հանձնվել է սպառազինության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռազմինֆոն տեղեկացրել էր, որ զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանի 50 հոգանոց զորախումբը։ Մասնակցում են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկսատանի զորախմբերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *