«Մարշալ Բաղրամյան» մեդալ՝ ռուս գրողին

Ռուս ականավոր գրող, մարշալ Բաղրամյանի զինակից Դանիիլ Ալեքսանդրի Գրանինը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել է։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Գրանինի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հայրենասիրության, քաղաքացիական պատասխանատվության, մտավոր լարված փնտրումների օրինակ է:

Մեծ Հայրենական պատերազմի սկզբին երիտասարդ ինժեներ-էլեկտրամեխանիկը կամավոր մեկնեց ռազմաճակատ, պատերազմն ավարտեց որպես ծանր տանկերի վաշտի հրամանատար` բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո գործող խմբավորման կազմում:

Նրա «Փնտրողները», «Մեր կոմբատը», «Գնում եմ պատերազմ», «Նկարը», «Զուբր» վեպերը հայտնի են դարձել ոչ միայն գրական աշխարհում, իսկ վերջին տարիներին նա գրում է ինքնակենսագրական գրքեր («Իմ լեյտենանտ» վեպն արժանացել է «Մեծ գիրք» ռուսական ազգային գրական մրցանակի):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *