Հրապարակվել է ԱՄՆ բանակում 2011թ. ինքնասպանությունների վիճակագրությունը

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ներկարացրել է 2011թ. ընթացքում ԱՄՆ բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների վիճակագրությունը։ 2011 թվականի ընթացքում ԱՄՆ գործող բանակում ինքնասպանություն են գործել 164 զինծառայող, որոնցից 140-ն արդեն հաստատվել է, իսկ 24-ի դեպքում քննությունը դեռ չի ավարտվել։ Նախորդ տարիներից 2010-ին ինքնասպանություն էին գործել 156, իսկ 2009-ին` 162 զինծառայող։

Բացի այդ ևս 114 ինքնասպանության դեպք է գրանցվել գործող բանակում չգտնվող զինծառայողների մոտ (80-ը բանակի ազգային գվարդիայում, 34-ը` բանակի պահեստազորում), որոնցից 102-ը հաստատվել են, իսկ 12-ի քննությունը շարունակվում է։ Այս ցուցանիշով, 2010-ին 2009-ի համեմատ դեպքերի կտրուկ աճից հետո (2009-ին գրանցվել էր 80, 2010-ին` 145 ինքնասպանություն) նկատելի նվազում է եղել։

Նշենք, որ այս թվերը վերաբերում են միայն ԱՄՆ բանակին կամ որ նույնն է ԱՄՆ ցամաքային ուժերին։ Ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի և ծավային հետևազորի վիճակագրություններն առանձին են կազմվում։

Աղբյուրները։
http://www.defense.gov/releases/release.aspx?releaseid=14213
http://www.defense.gov/news/newsarticle.aspx?id=62506
http://www.defense.gov/releases/release.aspx?releaseid=15013

3 responses to “Հրապարակվել է ԱՄՆ բանակում 2011թ. ինքնասպանությունների վիճակագրությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *