Վրաստանում ավարտվեց «Էգրիսի-2013» զորավարժությունը

Վրաստանի «Օրֆոլո» զորավարժարանում հոկտեմբերի 4-ին ավարտվեց «Էգրիսի-2013» զորավարժությունը։ Միջացառմանը մասնակցում էին հետևակային բրիգադի 22-րդ գումարտակը և 2-րդ հրետանային բրիգադը։

Վրաստանում ավարտվեց «Էգրիսի-2013» զորավարժությունը

Վրաստանում ավարտվեց «Էգրիսի-2013» զորավարժությունը

Զորավարժության ընթացքում նպատակ էր դրված պատրաստել ստորաբաժանումները դասակի մակարդակից սկսած։ Ցուցադրական միջոցառումների ժամանակ հետևակայիններն օգտագործում էին հրետանային և տանկային աջակցություն ու կատարում էին հակառակորդի զսպման առաջադրանք։

Սցենարի համաձայն՝ պայմանական հակառակորդին զսպելու առաջադրանքը կատարելու համար հաջոդրաբար միանում էին նաև 22-րդ գումարտակի վաշտերը։

Զորավարժության ընթացքում օգտգործվել են ռեակտիվ հրետանային համակարգեր, իսկ ահա եզրափակիչ փուլում զորավարժությունն իրականացվել է տանկային ստորաբաժանումների աջակցությամբ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *