«Ֆագոտ» և «Մետիս» հակատանկային զենքերի հայկական վարժասարքերը (ֆոտո)

Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկած «ԴիջիԹեք Էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոն նկատեց նաև «Ֆագոտ» և «Մետիս» հակատանկային զենքերի վարժասարքեր, ինչպես նաև Գիրոկայունացված օպտիկա-էլեկտրոնային համակարգ A 01-ը։

Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոն

Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոն

Մեզ հետ զրույցում «ֆագոտ» և «Մետիս» հակատանկային զենքերի վարժասարքերի ղեկավար Հայկ Մելիք-Մարտիրոսյանը նշեց, որ սրանք օգտագործվում են ՀՀ ԶՈւ-ում և սովորեցնում են օպերատորներին աշխատել տվյալ տեխնիկայի հետ։

«Ֆագոտ» և «Մետիս» հակատանկային զենքերի վարժասարքերի

«Ֆագոտ» և «Մետիս» հակատանկային զենքերի վարժասարքերի

Խոսելով հնարավորությունների մասին՝ Մելիք-Մարտիրոսյանը նշեց, որ «Ֆագոտ»-ն օգտագործվում է 500 մետրից մինչև 4 կմ հեռավորության վրա նշանակետերը խոցելու համար, իսկ «Մետիսը» ՝ 80 մետրից մինչև 2 կմ՝ կախված հրթիռի տիպից։
Մինչ մենք խոսում էինք զենքերի հնարավորություններից, ներկաներն արդեն հերթեր էին գոյացրել վարժասարքերից գոնե մեկ անգամ օգտվելու համար։ Տղաները միանգամից հասկանում էին առաջադրանքն ու բավական լավ արդյունքներ գրանցում։ Իսկ ահա աղջիկների համար խնդիրը կարծես թե մի քիչ բարդ էր։

Ռազմինֆոն փորձեց ստուգել նաև, թե արդյոք տղաները գիտեն՝ ինչ վարժասարքեր են։
Պատասխանը միանշանակ էր։ 16 տարեկան պատանիների խումբը հստակ ներկայացրեց, թե ինչ վարժասարքի հետ էին աշխատում ու ինչ մարտական խնդիր լուծելու համար են օգտագործում զինված ուժերում։

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ-ում օպերատորները սովորում են հենց Մերգելյան ինստիտուտի ստեղծած վարժասարքերով։

A 01 գիրոկայունացված օպտիկա-էլեկտրոնային համակարգ

A 01 գիրոկայունացված օպտիկա-էլեկտրոնային համակարգ

Իսկ ահա Գիրոկայունացված օպտիկա-էլեկտրոնային A 01 համակարգը ներկայացնում էր «Աստրոմափս» ՍՊԸ-ն։
Այս սարքը տեղադրվում է ինքնաթիռների, ուղղաթիռների վրա և հնարավորություն տալիս մինչև 8 կմ մոտեցնել պատկերը՝ կայուն վիճակում։

A 01 համակարգի մասին պատմող ցուցանակ

A 01 համակարգի մասին պատմող ցուցանակ

Նշենք, որ այսպիսի համակարգ տեղադրվել է Մի-8 ուղղաթիռի վրա ՀԱՊԿ արագ արձագանքման համատեղ ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժության ժամանակ, որն իրականացվել էր Հայաստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *