Ռուսաստանի Օդադեսանտային զորքերի(ՕԴԶ) հատուկ նշանակության ջոկատի հետախույզները սկսել են փորձարկել նոր՝ ջերմային «Շահին» («Шахин») նշանոցը(прицел): Նոր նշանոցով առաջին պարապմունքները մեկնարկել են փետրվարի 1-ից, իսկ հետախույզներին «Շահին»-ի հնարավորություններին ծանոթացնում են նշանոցը մշակողները: Այս մասին «Ленте.ру»-ին հայտնվել է ՌԴ ՊՆ ՕԴԶ մամլո պատասխանատու՝ մայոր Իրինա Կրուգլովան:
Ուսումնական վարժանքներն իրականացվել են AK-74 ինքնաձիգից, СВД-С դիպուկահար հրացանից և ձեռքի ПКП «Печенег» գնդացրից, որոնց վրա տեղադրված է եղել «Շահին»-ը:
Կրուգլովայի խոսքերով՝ առաջին փորձարկումը հաջող է անցել, իսկ հետախույզներն արդյունքները գնահատել են դրական:
«Շահին» նշանոցը հնարավորություն է տալիս նշանակետը տեսնել կատարյալ մթության, ծխի և մառախուղի մեջ: Բացի այդ, նշանոցը մարտական իրավիճակում կարող է դառնալ դիտարկման գործիք: