Թուրքիայում անհայտ անձինք մոլոտովյան կոկտեյլներ ու հրավառ նյութեր են նետել երկրի զինված ուժերի զորամասերից մեկի տարածք։ Դեպքը եղել է հոկտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք քրդաբնակ նահանգի Ջիզրե շրջանում, փոխանցում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Մելիհ Գյուլովայի անվան զորամասի մոտ նախօրեին շուրջ 15-20 հոգանոց խումբ է հավաքվել, որոնք զորամասի տարածք են նետել 3 մոլոտովյան կոկտեյլ և հրավառ նյութեր, որից հետո արագ հեռացել են դեպքի վայրից։
Ինքնաշեն ռումբերի պատճառով տուժածներ և լուրջ վնասներ չեն եղել։ Դեպքի առնչությամբ արդեն հետաքննություն է սկսվել, հարձակում գործած անձանց ինքնությունը պարզվում է։ Հարձակման պահը հաջողվել է արձանագրել անվտանգության տեսախցիկների միջոցով։