Թուրքիան երկարաձգեց Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու մանդատը

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է երկրի կառավարությանը Սիրիայում ռազմական միջամտություն թույլատրող մանդատի ժամկետը։ Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ն կառավարության որոշումով հնարավորություն կստանա անհրաժեշտության դեպքում Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնել։

Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի խորհրդարան

Համապատասխան որոշումը հոկտեմբերի 3-ին ընդունել է Թուրքիայի ազգային մեծ ժողովը։
Թուրքիայի խորհրդարան ներկայացված փաստաթղթում, որը ստորագրել էր վարչապետ Թայիփ Էրդողանը, նշված է, որ Սիրիայում առկա քիմիական զենքը սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգության համար, իսկ սիրիական հակամարտության հետևանքով սպանվել է Թուրքիայի 71 քաղաքացի, ինչի պատճառով էլ համապատասխան որոշումը պետք է երկարաձգել։
Նշենք, որ առաջին անգամ 2012 թվականի հոկտեմբերին էր Թուրքիայի միլլի մեջլիսը 1 տարով թույլատրություն տվել երկրի կառավարությանը Սիրիայում անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություն իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։
Այս պատճառով էլ Թուրքիայի և Սիրիայի սահմանին վերջին երկու տարում մի շարք միջադեպեր են գրանցվել, իսկ լարվածությունը շարունակվում է նաև վերջին շրջանում։

 

One response to “Թուրքիան երկարաձգեց Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու մանդատը

  1. Pingback: Թուրքիան երկարաձգել է ԶՈւ-ի՝ Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *