Ամերիկյան ընկերությունը 21 միավոր ՄիԳ-21 է գնել

Ամերիկյան Դրաքեն Ինթերնեյշնլ (Draken International) ընկերությունը Լեհաստանից գնել է 25 միավոր ՄիԳ-21 կործանիչ։ Այս կործանիչները համալրել են խորհրդային արտադրության ՄիԳ-21ՈւՄ և ՄիԳ-21բիս ինքնաթիռների շարքը։ Նշենք, որ ամերիկյան այս ընկերությունը վարձով ռազմական ինքնաթիռներ է տրամադրում տարբեր զորամիավորումների։

ՄիԳ-21 Նկարը՝ Draken International-ի

ՄիԳ-21
Նկարը՝ Draken International-ի

Հետաքրքիր է, որ, ըստ ամերիկյան ընկերության տարածած հայտարարության, ինքնաթիռների այս խմբաքանակն օգտագործվելու է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից՝զորավարժությունների ժամանակ կատարելու է պայմանական հակառակորդի դեր։ Նշենք, որ այն օգտագործվելու է նաև փորձարկող օդաչուների դպրոցներում։
Այս պահին ընկերության կազմում կա 50 միավոր թռչող սարք կա, որոնց թվում են Ա-4Կ Սքայհոք (A-4K Skyhawk) գրոհիչները, ՄԲ-399ՍՎ (MB-339CB) և Լ-39 Ալբատրոս (L-39 Albatros) ուսումնական ինքնաթիռները։
Տեղեկացնենք, որ Ա-4Կ գրոհիչններն ընկերությունը գնել է 2012 թվականի օգոստոսին։ Պաշտոնապես Դրաքեն Ինթերնեյշնլն ունի 17 միավոր Ա-4Կ Սքայհոք և 10 միավոր էլ դուրս գրված նորզելանդական ՄԲ-399ՍՎ ուսումնական ինքնաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *