Հայտնաբերվել է ականանետի ական` մարտական գլխիկով

Հոկտեմբերի 2-ին ժամը 15.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող խանութի մոտ զինամթերք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 82 մմ տրամաչափի ականանետի ական` մարտական գլխիկով:
Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորական գումարտակին:
Կատարվում է հետաքննություն, փոխանցում է ՀՀ ոստիկանությունը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *