«Մախաչկալա» նավը համալրել է ՌԴ Կասպյան նավատորմիղը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հայտնի է դարձել, որ նոր ՌԴ փոքր հրետանային նավ «Մախաչկալան» ժամանել է Աստրախան՝ ռուսական Կասպյան նավատորմիղում ընդգրկվելու համար։

ՌԴ փոքր հրետանային նավ «Մախաչկալա»

ՌԴ փոքր հրետանային նավ «Մախաչկալա»

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տեղեկացրել է նավատորմիղի ներկայացուցիչ Ալեքսեյ Ռուլյովը։
Նրա խոսքերով՝ ԶՈւ և նավատորմի վերազինման պետական ծրագրի շրջանակներում «Մախաչկալա» նավը դուրս է բերվել Սանկտ Պետերբուրգից՝ ժամանելով Կասպյան նավատորմիղի բազային կետ։
Նշենք, որ «Մախաչկալան» «Բույան» նախագծի նավերից է, հաջողությամբ ավարտել է պետական փորձարկումները։
Հավելենք, որ «Մախաչկալան» 21630 նախագծի երրորդ նավն է, որը պատրաստում են ներառել նավատորմիղի կազմում։ Այն նախագծվել է Թաթարստանում՝ Զելենոդոլսկի նախագծային-կոնստրուկտորային բյուրոյի կողմից, կառուցվել՝ Սանկտ Պետերբուգի «Ալմազ» նավաշինարանում։
Համաձայն նավը ստեղծողների՝ այն իր բարձր մանևրության շնորհիվ ունակ է լուծել մի շարք խնդիրներ գետի ջրում, ծովի առափնյա շրջանում և նեղ ջրային տարածքներում։ Մասնավորապես, նավը կարող է կրակային հարվածներ հասցնել հակառակորդի նավերի և առափնյա ուժերի ուղղությամբ՝ ծովային դեսանտի մուտքը ապահովելով։ Ընդ որում, նավը կառուցել են այսպես կոչված «սթելֆ» տեխնոլոգիաների (stealth technology) սկզբունքով, ինչը ենթադրում է նավի քիչ նկատելիություն հակառակորդի ռադիոտեղորոշման կայանների համար։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *