Բելառուսն ու Չինաստանը համատեղ զորավարժությունների իրականացման համաձայնագիր են ստորագրել

Բելառուսի խորհրդարականները վավերացրել են համաձայնագիր, ըստ որի՝ Չինաստանի և Բելառուսի զորամիավորումները՝ ժամանակավորապես գտնվելով երկու երկրների տարածքներում, կարող են իրականացնել համատեղ զորավարժություններ և մարզումներ։

Հոկտեմբերի 2-ին՝ համաձայնագիրը ներկայացնելու ժամանակ, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը վստահեցրել էր, որ այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս խորացնել Բելառուսի և Չինաստանի հարաբերությունները ռազմական ոլորտում։ Բացի այդ, Ժադոբինը հավեվել է, որ նմանատիպ համաձայնագիր Բելառուսն ունի նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։
Նշենք, որ պայմանագիրը նախատեսում է զորամիավորումների համատեղ զորավարժությունների և վերապատրաստումների ընթացքում «իրավական և սոցիալական պաշտպանվածություն։
Ըստ Յուրի Ժադոբինի՝ Բելառուսն ու Չինաստանը բավականին լավ հիմք են ստեղծել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի համար։
«Անշուշտ մեզ հետաքրքրում է չինացի զինծառայողների փորձը հակաահաբեկչական, ինչպես նաև խաղաղապահական գործունեության ժամանակ, որն իրականացնում է ՄԱԿ-ի հովանավորությամբ»,- նշել է Ժադոբինը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *