Խաչիկ գյուղում զինծառայողների համար բնակելի շենք բացվեց

Հայաստանի կառավարության և պաշտպանության նախարարության առաջնային ուշադրության կենտրոնում են զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման խնդիրները:

Խաչիկ գյուղում զինծառայողների համար բնակելի շենք բացվեց

Խաչիկ գյուղում զինծառայողների համար բնակելի շենք բացվեց

Ըստ այսմ` վերջին տարիներին շահագործման են հանձնվել զինծառայողների համար նախատեսված բնակելի բազմաթիվ շենքեր:

Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին 9 զինծառայողների ընտանիքներ:

Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններով: Ծանոթանալով կատարված շինարարական աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ստեղծված պայմանները լիովին համապատասխանում են շինարարական արդի չափանիշներին:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *