ՌԴ Հարավային ռազմական օկրուգը հնարավոր է համալրվի 30 միավոր ռազմական ավիատեխնիկայով

ՌԴ Հարավային ռազմական օկրուգը ընթացիկ տարվա ընթացքում նախատեսվում է համալրել ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով, այդ թվում նաև՝ Սու-34 կործանիչներով։ Այս մասին տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Սու-27

Սու-27

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ Հարավային ռազմական օկրուգի Կրասնոդարի, Ստավրոպոլի և Ռոստովի ավիաբազաներում նախատեսվում է տեղակայել մոտավորապես 30 միավոր նոր և արդիականացված 4+ սերնդի ինքնաթիռներ։ Դրանց թվում են լինելու Սու-34, Սու-30Մ2, Սու-27ՍՄ3, Սու-25ՍՄ, ինչպես նաև հարվածային Մի-35Մ ուղղաթիռներ։

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ ավիաբազաներ բերվող ինքնաթիռներն էապես տարբերվելու են նախկին Սու-27-երից, քանի որ տեխնիկան ունենալու է ժամանակակից նավիգացիոն համակարգեր։

Նշվում է, որ անցած տարի ավիացիոն զորամասերում սպառազինության են հանձնվել և շահագործվել ավելի քան 50 միավոր ժամանակակից ավիատեխնիկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *