Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է «Գրիպեն» կործանիչների ձեռքբերմանը

Շվեյցարիայի դաշնային խորհրդարանը սեպտեմբերի 27-ին կողմ է արտահայվել 22 միավոր շվեդական «Գրիպեն» (Gripen) կործանիչներ ձեռք բերելու մտադրությանը։
Քվեարկության ժամանակ կործանիչներ գնելու մտքին «կողմ» է արտահայվել 117 , «դեմ» 71, «ձեռնպահ» 4 խորհրդարանական։ Պետական խորհրդում նույնպես կողմ են մարտական ինքնաթիռներ գնելուն՝ 25 «կողմ» և 17 «դեմ» ձայների հարաբերակցյությամբ։

Saab Gripen

Saab Gripen

«Գրիպեններ» ձեռք բերելուն դեմ շվեյցարական ընդդիմությունը հայտարարել է, որ պայքարելու է այս որոշումը չեղյալ հայտարարելու հետ, ինչի համար պատրաստվում է հանրաքվե անցկացնել։ Այժմ ընդդիմադիրները պետք է 100 օրում 50 հազար ձայն հավաքեն՝ հանրաքվե անցկացնելու թույլտվություն ստանալու համար։
Նշենք, որ Շվեյցարիան պատրաստվում է 3.27 մլրդ ամերիկյան դոլար հատկացնել 22 միավոր «Գրիպեն» ձեռք բերելու համար։
Շվեդական «Սաաբ» (Saab) ընկերության JAS 39 Gripen-ը բազմաթիրախային թեթև կործանիչ է։ Առաջին թռիչքը կատարել է 1988 թվականին։ Առավելագույն արագությունը 2204 կմ/ժ է, թռիչքի երկարությունը՝ 3200 կմ։ Զինված է 27 մմ թնդանոթով, հրթիռներով և ռումբերով։
Ներկայում «Գրիպեն» կործանիչներ ունեն Շվեդիայի, ՀԱՀ-ի, Չեխիայի, Հունգարիայի զինված ուժերը։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է 40-60 մլն ամերիկյան դոլար՝ կախված արդիականացումներից և հագեցվածությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *