Հոկտեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ Բաքվում ՆԱՏՕ մոբիլ ուսումնական խմբավորումներից մեկն անցկացնում է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների «ՆԱՏՕ օպերատիվ ծրագրման գործընթաց» թեմայով ուսումնական դասընթացների շարք։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդած տվյալների՝ Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ 2013-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում անցկացվող դասընթացը տևելու է 4 օր։
Այդ ընթացքում դասախոսություններ և առանձին դասընթացներ են կազմակերպվելու «ՆԱՏՕ օպերատիվ ծրագրման գործընթացը», «Գործողությունների ծրագրման փուլերն ու խմբերը», «Ծրագրման փաստաթղթերը», «Ռազմավարական փաստաթղթերը», «Գործողության սցենարի և զարգացման հայեցակարգը», «Սահմանափակումների, վերջնական արդյունքների ու ռազմավարական թիրախների որոշումը» թեմաների շուրջ։