Անխտիր բոլոր զինծառայողները գնում են արձակուրդ. ՊԲ հրամանատար

Վերջերս Արցախի ԱԳՆ-ն կազմակերպեց մի քանի լրագրող-բլոգերների այցելություն Արցախ: Դրա շրջանակներում վերջիններս հանդիպեցին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին։

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան
Հրամանատարը մանրամասնեց, որ Արցախում վերջին տարվա ընթացքում լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում զինծառայողների և հրամանատարական կազմի միջև լավ հարաբերություններ սահմանելու, նորակոչիկին ծառայությանը հոգեբանորեն պատրաստելու և զինծառայողների սոցիալական դրությունը հնարավորինս բարելավելու ուղղությամբ։ Զորակոչն էլ իրականացվում է վիճակահանության սկզբունքով։
Մովսես Հակոբյանի խոսքերով՝ հատուկ ուշադրություն են հատկացրել առաջնագծին։
«Առաջնագիծն այնպես ենք կահավորել, այնպիսի ինժեներական կառույցներ են ստեղծվել, որ հակառակորդը չի կարող վնասել, եթե մեր զինվորը չխախտի անվտանգության կանոնները: Առաջնագծում բարեփոխումներ են իրականացվել, որոնք հանգեցրել են մեր կողմից զոհերի կտրուկ կրճատմանը: Նախ՝ բոլոր զինծառայողներն անխտիր գնում են արձակուրդ, և դա կախված չէ հրամանատարի կամայականությունից: Պահպանվում է արդարության սկզբունքը. մեկ ամսվա ընթացքում բոլորը գնում ու հետ են վերադառնում: Բացի այդ, օպտիմիզացիայի շնորհիվ՝ եթե զինվորը մինչ այդ կարող էր քնել երկու ժամանոց ինտերվալներով, հիմա օրվա ընթացքում քնի համար ունի նաև մեկ չորս ժամանոց հատված: Հրամանատարների հետ միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի լուրջ զբաղվեն կարգապահության հարցերով»,-մանրամասնել է ՊԲ հրամանատարը։

ՊԲ կարգախոս
Արցախի զորամասերից մեկն այցելելով՝ ՊԲ հրամանատարի խոսքերի հաստատումը տեսանք. տեսանելի տեղում փակցված է Մովսես Հակոբյանի անձնական հեռախոսահամարը, որպեսզի հարկ եղած դեպքում ցանկացած զինծառայող կարողանա կապ հաստատել նրա հետ, եթե այս կամ այն խնդիրը լուծում չի ստանում։ Սա հաստատում են նաև ծառայություն անցնող մեր աղբյուրները։
Բացի այդ, զորամասի անցակետում փակցրած այցելությունների կարգի մասին ուղեցույցից իմացանք, օրինակ՝ որ սպաները պարտավոր են ուղեկցել զինծառայողների հարազատներին զորամաս, ցույց տալ այն բոլոր տեղերն, ուր անցնում է իրենց որդիների ծառայությունը, անհրաժեշտության դեպքում գրանցել հարազատների բողոքները, դժգոհությունները և նկատառումները, ապա փոխանցել դրանք հրամանատարին։

2 responses to “Անխտիր բոլոր զինծառայողները գնում են արձակուրդ. ՊԲ հրամանատար

  1. Pingback: Test site » Անխտիր բոլոր զինծառայողները գնում են արձակուրդ. ՊԲ հրամանատար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *