Հարավային Կորեան ներկայացրեց իր նոր հրթիռային համակարգը

Հարավային Կորեայում անցկացված ռազմական շքերթի ժամանակ առաջին անգամ հրապարակայնորեն ներկայացվել է տեղական արտադրության «օդ-օդ» տեսակի հրթիռային համալիրը։

Հյունմու-3

Հյունմու-3

Կորեայի Հանրապետությունում հոկտեմբերի 1-ին նշել են զինված ուժերի օրը, որի ժամանակ էլ խոշոր ռազմական շքերթ է կազմակերպվել, որին մասնակցել են երկրի նախագահ Պակ Ժուն Հայն ու ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը։
Ռազմական շքերթին մասնակցել է 11 հազար զինծառայող, 190 ռազմական տեխնիկա և 120 ինքնաթիռ։
Ռազմական շքերթի ուշագրավ նորույթներից է եղել հարավկորեական արտադրության Հյունմու-3 (Hyunmoo-3)։ Կախված հրթիռների տարբերակներից դրանց հեռահարությունը կարող է կազմել 500-1500 կմ։
Հարավային Կորեայի ղեկավարությունը չի թաքցնում, որ դրանք ուղղված են ԿԺԴՀ-ի հետ, որի հետ հակամարտությունը տասնյակ տարիների պատմություն ունի։ Հրթիռները նախատեսված են Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտները, հրթիռային բազաները և այլ ռազմավարական կետերը խոցելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *