ՌԴ-ն ոչնչացնելու է հայտնի «լիմոնկա» նռնակի պաշարները

Ռուսական հայտնի Ֆ-1 նռնակները արդյունաբերություն կվերադառնան 182 տոննա չուգունի տեսքով։ ՌԴ ՊՆ կապալառու կազմակերպությունները՝ «Ռոսօբորոնէքսպորտի» վերահսկողության ներքո առաջիկա 2 տարիների ընթացքում պարտավորվելու են ոչնչացնել ավելի քան 350 հազար Ֆ-1 նռնակներ։

Ֆ-1 նռնակ
Ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ռազմական գերատեսչության աշխատակիցներից մեկը մեկնաբանել է, որ նշված թվաքանակն ավելին է, քան անցյալում էր նախատեսված։ Նրա խոսքերով՝ նռնակներն արդեն կիրառվել են, որքան հնարավոր էր, «ապրել են իրենց դարը», անհրաժեշտ է ազատվել դրանցից։

Ֆ-1 նռնակ

Ֆ-1 նռնակ

Ֆ-1-երի պահելը կարող է վտանգավոր լինել, որովհետև դրանք լցված են ոչ թե տրոտիլով, այլ տրինիտրոֆենոլով, ինչն իրականում անհավասարակշիռ, խիստ պայթուցիկ նյութ է։
Նշենք, որ հանրահայտ «լիմոնկաները» մոտ 25 տարի առաջ հանվել են ՌԴ ԶՈւ սպառազինությունից, դրանք փոխարինվել են ՌԳՕ-ներով՝ ձեռքի պաշտպանական նռնակներով։ Ընդ որում, մի շարք ռուս զինվորականների կարծիքով՝ անհարկի է մտածել Ֆ-1-երի վերադարձի մասին, քանի որ այն անկանխատեսելի էր։ Շատ դեպքեր են գրանցվել, երբ Ֆ-1-ը ոչ թե բաժանվել էր սեգմենտների պայթյունի ժամանակ, այլ բացվել էր «վարդի նման՝ ելնելով մետաղի հատկանիշներից, իսկ նոր ՌԳՕ ու ՌԳՆ նռնակներն ունեն միացյալ պայթուցիչներ»։
Հավելենք, որ ընդհանուր առմամբ ռուսական կազմակերպությունները պետք է ոչնչացնեն 365,681 հատ Ֆ-1 նռնակ։ 2014-2016-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելիք այս աշխատանքների համար ՌԴ-ն տրամադրելու է 4,8 մլն ռուբլի (151 հազար ԱՄՆ դոլար)։
Հիշեցնենք, որ Ֆ-1 «լիմոնկան» իր առաջին փորձարկումներն անցել է 1925-1926 թթ.։ 1939-ին ռուս ինժեներ Ֆ. Խրամեևը կատարելագործել է այն։ Նետման հեռավորությունը 25-40 մ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *