Ներկայացվեց Ֆրանսիայի ԶՈւ-ին հանձնված առաջին A400M-ը

Ֆրանսիան պաշտոնական արարողության ժամանակ ստացավ առաջին Airbus A400M բեռնատար ինքնաթիռը։ Թեև ինքնաթիռը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին էր հանձնվել օգոստոսի 1-ին, սակայն այն հանդիսավոր արարողությամբ ներկայացվել է սեպտեմբերի 30-ին։

A400

A400

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Օրլեանի օդանավակայանում։ Օդանավում է եղել նաև Ֆարնսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ով էլ հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել։
Ֆրանսիական ռազմաօդային ուժերի առաջին A400M ինքնաթիռը ստացել է «Օրլեան» անվանումը։
Airbus ընկերության արտադրած A400M Atlas ուղևորատար-բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։
A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։
Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։
Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *