ԱՄՆ-ն պաշտոնանկ է արել 2 գեներալի՝ թալիբների հարձակման պատճառով

ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարությունը պաշտոնաթող է արել 2 գեներալի՝ 2012-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա թալիբների հարձակման պատճառով։

գեներալ-մայոր Չարլզ Գուրգանուս

գեներալ-մայոր Չարլզ Գուրգանուս

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, ԱՄՆ ծովային հետևակի հրամանատար, գեներալ Ջեյմս Ամոսը սեպտեմբերի 30-ին հայտարարել է՝ ներքին կարգով անցկացված հետաքննությունը փաստել է, որ գեներալ-մայորներ Չարլզ Գուրգանուսը և Գրեգ Սթարդեվանթը «չեն նախաձեռնել համապատասխան միջոցները՝ Քեմփ-Բասթիոնի բազան պաշտպանելու համար»։
Նշենք, որ Հիլմենդի շրջանում թալիբների հարձակման ժամանակ գեներալ-մայոր Գուրգանուսը ամենաբարձր զինվորական կոչում ունեցող անձն էր այդ տարածքում։ Իր հերթին գեներալ-մայոր Սթարդեվանթը Հիլմենդի ԱՄՆ ծովային հետևակի օդուժի հրամանատարն էր։
Հիշեցնենք, որ թալիբների հարձակումը գրանցվել է 2012-ի սեպտեմբերի 15-ի գիշերը։ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները մուտք են գործել ռազմաբազայի ամերիկյան հատված, սպանել 2 ծովային հետևակի, ոչնչացրել Harrier տիպի 6 միավոր գրոհային ինքնաթիռ, որոնք պատկանում էին ԱՄՆ ծովային հետևակին։
Հավելենք, որ տվյալ ռազմաբազայի վրա հարձակումը լայնորեն լուսաբանվեց, քանի որ բազայում այդ ժամանակ ծառայություն էր անցնում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին։ Արևմտյան լրատվամիջոցները հատուկ ընդգծել էին, որ արքայազնի տեղակայման վայր թալիբները մուտք չեն գործել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *