«Գրիֆ-1» ԱԹՍ-ն՝ «Արևմուտք-2013» զորավարժությունում

Սեպտեմբերի 25-ին ռուս-բելառուսական «Արևմուտք-2013» զորավարժության ժամանակ հրթիռային զորքերի կրակային միջոցների, ինչպես նաև հրետանու որոնման և հայտնաբերման համար օգտագործվել է հետախուզական «Գրիֆ-1» ԱԹՍ-ի փորձնական օրինակը։ Այն արտադրում է «558-րդ ավիացիոն վերանորոգման գործարան» ԲԲԸ-ն։

Գրիֆ-1

Գրիֆ-1

Ինչպես տեղեկացնում է Բելառուսի ռազմաարդյունաբերական հանձնաժողովը, «Գրիֆ-1» ԱԹՍ-ն «Գրիֆ-100» անօդաչու ավիացիոն համակարգի կազմում արտադրվել է պետական ռազմատեխնիկական «Անօդաչու թռչող համակարգ և տեխնոլոգիաներ» ծրագրի շրջանակներում։

Կառուցողական բնութագրմամբ՝ «Գրիֆ-1»-ը պատկանում է անօդաչու թռչող սարքերի մարտավարական մակարդակին։ Սարքը կշռում է մոտ 100 կգ, թևերի Բացվածքը հասնում է հինգ մետրի, բացի այդ կարող է օդ բարձրացնել 30 կգ օգտակար բեռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *