Թուրքիայում RF-4E կործանիչ է վայր ընկել

Թուրքիայում RF-4E Phantom II ռազմական ինքնաթիռ է վայր ընկել, օդաչուները կարողացել են փրկվել։

Դեպքը եղել է ներկայիս Թուրքիայի Սեբաստիա (Սվազ) նահանգի Քանգալ շրջանում սեպտեմբերի 30-ի տեղի ժամանակով 15։15-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 16։15-ի)։

Կործանիչում գտնվող 2 օդաչուները դիմել են կատապուլտի օգնությանը. նրանց վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի պատճառների մասին տեղեկություններ դեռ հայտնի չեն։

Նշենք, որ ամերիկյան F-4 երկրորդ/երրորդ սերնդի կործանիչն առաջին թռիչքը կատարել է 1958 թվականին։

Թուրքիան իր սպառազինությունում ունի 54 միավոր միավոր RF-4E Phantom II կործանիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *