Վետերանների համար նախատեսված միլիոնավոր դոլարներ յուրացրած ամերիկացու դատավարությունը սկսվել է

Ամերիկյան նավատորմի վետերանների օգնության հիմնադրամի նախկին տնօրենին մեղադրում են խաբեության համար։ Բոբբի Թոմպսոնը ձերբակալվել է բարեգործներից 100 միլիոն ԱՄՆ դոլար յուրացնելու համար։ Նրա նկատմամբ դատական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը։

Բոբբի Թոմպսոն

Բոբբի Թոմպսոն

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 41 նահանգից հավաքված հասույթը նա իբր ծախսել է իր նպատակների համար, և ոչ մի նյութական օգնություն վետերաններին չի ցուցաբերվել։
Հետաքրքիր է, որ իշխանությունները փաստում են, թե Թոմփսոնի իրական անունը Ջոն Դոնալդ Քոդի է։ Այդ մարդու դեմ 1987 թվականին խաբեբայության համար մեղադրանք էր առաջադրվել, որից հետո նա ուղղակի անհետացել է։ 10 տարի տևած որոնումներից հետո նրա բարեկամները պաշտոնապես գրանցել են նրա մահը։
Մեղադրյալն ինքը միջոցների յուրացման համար մեղադրում է ԿՀՎ-ին։ Նա պնդում է, որ ԿՀՎ-ի գործակալ է և գաղտնի է աշխատում։ Գողացված գումարները իբր թե պետք են եղել ԿՀՎ-ի այլ աշխատակիցների, որոնց հիմա ստիպում են հերքել այդ գործում իրենց մասնակցությունը։
Թոմփսոնը կամ Քոդին ձերբակալվել է 2012 թվականին Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Նրա մատնահետքերը համընկել են որոնվող Քոդիի մատնահետքերին։
Նշենք, որ Թոմպսոնը հայտնի էր քաղաքական վերնախավում, քանի որ ինքն էլ առատաձեռն նվիրատվություն է արել ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը։ Հենց դա էլ նրան հնարավորություն էր տալիս մեծ գումարներ հավաքել բարեգործության անվան տակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *