Իրանի բանակը համալրվել է տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ներով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարլին ներկա է գտնվել իրանական արտադրության «Շահեդ 129» հարվածային ԱԹՍ-ի շնորհանդեսին:

Ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը, հարվածային անօդաչուն ունակ է կրել մինչև 4 կառավարվող հրթիռ, այդ թվում՝ հականավային և «օդ-ցամաք» դասի կամ մինչև 8 ռումբ:

Շահիդ 129

Շահիդ 129

Ինչպես Իրանում են հայտարարում, անօդաչուն ունակ է անընդմեջ գտնվել թռիչքի մեջ 24 ժամ: Այն կառավարվում է մինչև 1700 կմ հեռավորության վրա։
Նշենք, որ այս անօդաչուի ստեղծման աշխատանքները տևել են մոտ չորս տարի: Շրջանառվում է տեսակետ, որ ստեղծման աշխատանքներում կիրառվել են նաև 2011 թվականի դեկտեմբերին Իրանի ՀՕՊ զորքերի կողմից վնասազերծված ամերիկյան RQ-170 ԱԹՍ-ի ուսումնասիրման արդյունքները:
Հավելենք, որ «Շահեդ 129»-ն իրանական արտադրության հարվածային միակ ԱԹՍ-ն չէ: 2010 թվականին Իրանի ԶՈԻ-ն համալրեց նաև «Քարար» անվանումը կրող անօդաչուն:

One response to “Իրանի բանակը համալրվել է տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ներով

  1. Pingback: Իրանն անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացնելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *