Բաքվում որոնում են զինծառայողին, ով չի վերադարձել ազատ արձակումից

Բաքվի ոստիկանության Նարիմանովի շրջանի բաժանմունքի աշխատաքկիցները որոնում են 19-ամյա զինծառայող Նուրլան Զեյնալովին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոշ ժամանակ առաջ նրան տրվել է ազատ արձակում Աբշերոնի շրջանում տեղակայված զորամասերից մեկից: Սեպտեմբերի 21-ի կեսօրին նա դուրս է եկել տանից՝ զորամաս վերադառնալու նպատակով, ուր նա այդպես էլ չի հասել: Հաղորդագրության մեջ նաև նշվում է կորած զինծառայողի արտաքինը և հագուստը, որում նա դուրս է եկել տանից:

Ըստ նկարագրության՝ նրա հագին եղել է քաղաքացիական հագուստ: Թեպետ, դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն, այդուամենայնիվ, հարց է ծագում, թե ինչու է զինծառայողը քաղաքացիական հագուստով դուրս գալիս տանից՝ զորամաս վերադառնալու նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *