Կիևում ներկայացվել է նոր ավտոմատ նռնականետ

Կիևում անցկացվող «Զենք ու անվտանգություն-2013» ցուցահանդեսի ժամանակ «Լենինսկայա կուզնիցա» ուկրաինական ընկերությունը ներկայացրել է ՈւԱԳ-40 ամտոմատ նռնականետը։Նռնականետը պատրաստվել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան։ Այն նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ու կրակային միջոցների ոչնչացման համար՝ այդ թվում խրամատներում ու բնական թաքստոցներում, ինչպես նաև թեթև զրահավորված տեխնիկայի խոցման համար։

Ուկրաինական ՈւԱԳ-40 նոր ավտոմատ նռնականետը

Ուկրաինական ՈւԱԳ-40 նոր ավտոմատ նռնականետը

Նոր նռնականետի կրակի առավելագույն հեռավորությունը 2200 մետր է, նշանառու կրակինը՝ 1500 մետր։ Այն ամրացվում է եռոտանի հաստոցին կամ տեղադրվում է մարտական մեքենաների վրա։ Զենքի երկարությունը 960 մմ է, քաշը՝ շուրջ 40 կգ, նռնակի քաշը՝ մոտ 17 կգ։ Նռնականետը կարող է կրակ վարել ՆԱՏՕ-ի բոլոր ստանդարտ նռնակներով։

Զենքից կրակը վարվում է ինչպես մենահատ, այնպես էլ կրակահերթով։ Կրակահերթի տեմպը րոպեում 400 կրակոց է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *