Սեպտեմբերի 26-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի ղեկավարությամբ անց է կացվել ծառայողական խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության անելիքների համալիրը և ներկաներին տրվել է դրանց առնչվող ցուցումներ ու հանձնարարություններ, փոխանցում է ՊԲ մամուլի ծառայությունը։