Ռազմական բժշկի կորուստ: Ադրբեջանի ՊՆ-ի նախկին տեղակալ, Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Գումմատովը Երևանում էր: Իրանյան պատվիրակությունը չի այցելել Հեյդար Ալիևի գերեզման: Խողովակաշարերի պաշտպանության զորավարժություններ Բաքվում և այլն` Ադրբեջանի ռազմաշաբաթի ամփոփման մեջ:
1.Սեպտեմբերի 24-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ՆԶ հոսպիտալի բժիշկ, կապիտան Ադիլ Գուլիևը մահացել է «ինչ-որ հիվանդությունից»։ Միջադեպը գրանցվել է հենց ՆԳՆ հոսպիտալում։
2. Սեպտեմբերի 24-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում կայացավ իրանագիտության ամբոնի ընդլայնված նիստը։ Նիստին ներկա թալիշ ռազմական ու քաղաքական գործիչ, ժամանակին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Գումմատովը խոսեց Ադրբեջանում թալիշերենի սահմանափակման, թալիշների ասիմիլացմանն ուղղված քաղաքականության և անցյալում գործած սխալների մասին։
3. Իրանի սահմանապահ ծառայության պատվիրակությունը հրաժարվել է այցելել Հեյդար Ալիևի գերեզման, ինչպես նաև այսպես կոչված «Շեհիդների ծառուղի»։ Չի կայացել իրանցիների՝ ծրագրով նախատեսված այցը Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ակադեմիա։
4. Սեպտեմբերի 23-ին, հայտնի է դարձել, որ «Քաղաքի օր» տոնի կապակցությամբ Սումգայիթում նախատեսված է սեպտեմբերի 24-ին անցկացնել կործանիչների ավիաշոու։
5. Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպաններ Ջամպաոլո Կուտիլիոյին և Իրֆան Սիդդիգին։
6.Սեպտեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կրթության նախարարությունը պատրաստվում է 2013-2014-ին «Երիտասարդների նախազորակոչային պատրաստություն» առարկայի դիտարկումներ անցկացնել երկրի միջնակարգ դպրոցներում։
7. Ադրբեջանի Միլլի մեջլիսում կայացած Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նիստում քննարկումներ են անցկացվել «զինծառայողների պարտադիր պետական ապահովագրման» մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Համաձայն այդ փոփոխությունների՝ ժամկետային զինծառայողների և ուսումնական հավաքներին մասնակցող քաղաքացիների անհայտ կորելու դեպքում, դատարանի կողմից մահվան փաստը հաստատող որոշման առկայությամբ, վերջիններիս ընտանիքներին տրամադրվելու է ամբողջական փոխհատուցում:
8. «Ադրբեջանական արշավ ընդդեմ ականների» հասարակական կազմակերպության նախագահ Հաֆիզ Սաֆիհանովը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում ականներից և չպայթած զինամթերքից տուժածների վիճակագրությանը:
Ըստ այդմ, Ադրբեջանում ականի պայթյունից տուժածների ընդհանուր թիվը կազմում է 3000 մարդ, որոնցից 500-ը զոհվել են: Այս ցուցանիշը գերազանցում է Հարավային Կովկասի մյուս երկրները երկու անգամ:
9. Սեպտեմբերի 23-ից 27-ը Ադրբեջանի ԶՈՒ ռազմական ակադեմիայում անցկացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ համակարգչային տեխնիկայի ընդգրկմամբ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանն ուղղված Eternity 2013 (Հավերժություն 2013) անվանումը կրող զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները:
Ռազմաշաբաթը նաև`