Հարավային Կորեան հրաժարվել է նաև 60 միավոր F-15 Silent Eagle-ներից

Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը (DAPA) որոշել է հրաժարվել ամերիկյան 60 միավոր F-15 Silent Eagle կործանիչներից, որոնք պետք է տրամադրվեին՝ համաձայն նախապես անցկացված մրցույթի արդյունքների։

F-15-SilentEagle

F-15-SilentEagle

Որոշման կայացման պահին ամերիկյան կործանիչը, ըստ էության, մրցույթի միակ մասնակիցն էր։ «Բոինգ» կոնցերնի առաջարկը մերժվել է, քանի որ հարավկորեացի զինվորականներն առաջարկված F-15SE կործանիչը որակել էին  որպես «քիչ նկատելիություն ունենալու տեսանկյունից չի բավարարում պահանջներին»։

DAPA-ի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ որոշում էր կայացվել F-15SSE կործանիչներից հրաժարվել, կայացել է 2013-ի սեպտեմբերի 24-ին՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի գլխավորությամբ։ Հրաժարվելու պատճառներից մեկն էլ, ըստ որոշ աղբյուրների, եղել է կործանիչի խիստ բարձր արժեքը։ Առաջիկայում DAPA-ն ծրագրում է խորհրդատվություն անցկացնել՝ մրցույթի պայմանները վերանայելու նպատակով։

Դեռևս հայտնի չէ, թե հստակ որ կազմակերպություններն են մասնակցելու խորհրդատվությանը։ Ընդ որում, DAPA-ն մտադիր է վերանայել ոչ միայն ինքնաթիռներին առաջադրվող պահանջները, այլև գնման համար պահանջվելիք գումարի չափը։ Նախնական քննարկումների համաձայն՝ 60 կործանիչների գնելու համար ծախսվելու էր շուրջ 7,5 մլրդ ԱՄՆ դոլար։

Խորհրդատվության անցկացումից ու ավարտից հետո պարզ կլինի՝ ինչ փոփոխություններ են լինելու մրցույթի պայմաններում և թե որքան գումար կհատկացվի կործանիչների գնման համար։

Հիշեցնենք, որ կորեացիների հայտարարած մրցույթին մասնակցում էին «Բոինգը» (Boeing), «Լոքհեդ Մարթինը» (Lockheed Martin), EADS-ը։

Եզրափակիչ փուլ էին անցել «Բոինգն» ու EADS-ը, որոնք համապատասխանաբար առաջարկում են F-15 Silent Eagle և Eurofighter Typhoon կործանիչները։

«Լոքհեդ Մարթինն» առաջարկում էր F-35 Lightning II կործանիչը, որը, սակայն, դուրս էր մնացել հետագա պայքարից հիմնականում իր բարձր արժեքի պատճառով (մեկ միավորը շուրջ 153 մլն ամերիկյան դոլար)։

«Բոինգի» առաջարկած F-15 Silent Eagle կործանիչը 70-ականներին ստեղծված F-15-ի խորապես կատարելագործված տարբերակն է։ F-15 Silent Eagle-ը 4++ սերնդի կործանիչ է, իսկ նրա մոտավոր արժեքը 100 մլն ամերիկյան դոլար է։ «Բոինգը» հարավկորեական կողմին խոստանում է պայմանագիր կնքելու դեպքում համագործակցել նաև տեղի պահեստամասեր արտադրող ընկերությունների հետ։

EADS կոնցերնի առաջարկած Eurofighter Typhoon կործանիչը, որը նույնպես 4++ սերնդի է։ Այս կործանիչի արժեքը կազմում է 123 մլն ամերիկյան դոլար։ EADS-ը նաև առաջարկում է Կորեայի հետ միասին զբաղվել հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծմամբ։ Եվրոպական կոնցերնը պատրաստ է 2 մլրդ դոլար ներդրում կատարել այդ նախագծում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *