Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիայի և Վրաստանի սահմանապահ զորքերը համատեղ զորավարժություն են անցկացնում։ Թուրք-վրացական վարժանքները մեկնարկել են սեպտեմբերի 25-ին և տևելու են 2 օր։

Թուրքիայի սահմանապահ

Թուրքիայի սահմանապահ

Թուրքական կողմիցայն անցկացվում է «Թյուրքգյոզու» սահմանային հենակետի, իսկ վրացական կողմից՝ Վալե անցակետի տարածքում, տեղեկացնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Զորավրաժությանը նպատակը երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումների ուսուցումն է, համագործակցության և համատեղ աշխատելու հմտությունների զարգացումը։

Ամեն կողմից համատեղ վարժանքներին մասնակցում է մեկ սահմանապահ ստորաբաժանում։

Նշենք, որ Թուրքիայի և Վրաստանի ցամաքային սահմանը շուրջ 275 կմ է։ Վրաստան ու Թուրքիան ունեն 4 սահմանային անցակետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *