ՌԴ Կասպյան նավատորմիղը վարժանքներ է անցկացնում

ՌԴ Կասպյան նավատորմիղի նավաստիները սեպտեմբերի 24-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ խաղարկել են առափնյա շրջանի պարեկություն և պաշտպանություն:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ նախապես գրված սցենարի՝ առավոտյան վաղ առափնյա զորքերն ու նավային միավորումները պատրաստ վիճակի են բերվել տագնապի ազդանշանով, ապա սկսել են վարժանքները՝ օկրուգի հրամանատարի տեղակալ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ:

Մինչև սեպտեմբերի 30-ը տևող վարժանքներին մասնակցում են ավելի քան 30 մարտական նավ, կատեր և թիկունքային ապահովման նավեր, շուրջ 3 հազար զինծառայող, 200 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա: Ըստ աղբյուրի՝ նավային խմբավորման հիմնական խնդիրն է թույլ չտալ Վոլգա-Կասպյան ջրանցքով պայմանական հակառակորդի նավերի մուտքը և դիվերսիոն-հետախուզական խմբավորումների իջեցումն ափ:

Բացի այդ, խնդիր է դրված կասեցնել հակառակորդի կողմից հրետանային համակարգերի կիրառումն առափնյա պաշտպանված օբյեկտների դեմ: Հավելենք նաև, որ զորավարժության շրջանակներում իրականացվելու է ավելի քան 50 մարտական վարժանք: Դրանց շարքում է ծովային ու առափնյա թիրախներին հրթիռային և հրետանային համակարգերից կրակի արձակումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *