Տ-90Ս տանկը ներկայացվել է Պերուի զինվորականներին

Տ-90Ս տանկը Պերուում ներկայացվել է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Ռիկարդո Մոնկադա Նովոային ու շուրջ 300 պերուացի սպաների։

Տ-90Ս տանկը Պերուում

Տ-90Ս տանկը Պերուում

Բարձրագույն զինվորական հրամանատարությանը ցուցադրվել են տանկի մարտական ու ընթացային հնարավորությունները՝ գիշերային ու ցերեկային պայմաններում, սպառազինության բոլոր տեսակներից կրակի դիպուկությունը տարբեր հեռավորությունների վրա՝ կանգնած ու շարժման ընթացքում կրակելիս, սահմանափակ տեսանելիության և այլ պայմաններում։

Ցուցադրությունից հետո պերուացի մեխանիկ-վարորդներից մեկը, ով ծառայություն է իրականացնում Տ-55 տանկի վրա, փորձել է Տ-90Ս-ի ընթացային հնարավորությունները։ Պարզվել է, որ Տ-55-ի վարորդը կարող է հաջողությամբ վարել նաև Տ-90Ս:

Հիշեցնենք, որ 2011-ին 94 միավոր Տ-90Ս տանկերի մատակարարման պայմանագիր է կնքվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության միջև։

Նախատեսված է, որ տանկերը Ադրբեջանին կհանձնվեն մինչև 2015-ի ավարտը։

Նշենք, որ Տ-90Ս տանկը Տ-90-ի արտահանվող տարբերակն է։ Վերջինս Տ-72 տանկի արդիականացումն է ու հիմնական բնութագրերով նման է Տ-72-ին։ Տ-90Ս տանկի գինը տարբեր աղբյուրների գնահատմամբ 2,77-ից 4,25 մլն ԱՄՆ դոլար է։

One response to “Տ-90Ս տանկը ներկայացվել է Պերուի զինվորականներին

  1. Pingback: Տ-90Ս տանկը ներկայացվել է Պերուում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *