Թուրքիայում պարգևատրել են սիրիական ուղղաթիռը վայր գցած թուրք օդաչուներին

Թուրքիայում որոշել են խրախուսանքներ տալ Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող Մի-17 բեռնատար ուղղաթիռը վայր գցած թուրքական կործանիչների օդաչուներին։

Մի-17-ի կործանման վայրը

Մի-17-ի կործանման վայրը

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթուրքի որոշմամբ թուրքական օդուժի երկու F-16 կործանիչների անձնակազմը պարգևներ է ստացել։ Միջոցառումն անցկացվել է Դիարբեքիրի կործանիչների երկրորդ ավիաբազայում, որտեղից էլ թռիչք են կատարել կործանիչները, տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Օդաչուների անունները չեն նշվում, հայտնի չէ նաև, թե ինչ ձևով են նրանք խրախուսվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարվածել էին Սիրիայի զինված ուժերի Մի-17 բեռնատար ուղղաթիռին, որը պատահաբար հատել էր Թուրքիայի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանին մոտ շրջաններում հետախուզություն իրականացնելիս։ Սիրիան հաստատել է, որ ուղղաթիռը պատահաբար է հատել Թուրքիայի տարածք, իսկ դրանում որևէ վտանգավոր զենք չի եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *