F-16 կործանիչներն ԱՄՆ-ում վերափոխում են ինքնաթիռ-թիրախների

Միացյալ Նահանգներում փորձարկում են որպես թիրախ օգտագործվելիք կործանիչի թռիչքային հնարավորությունները։
QF-16 ինքնաթիռ-թիրախը հաջողությամբ կատարել է թռիչքն ու վայրէջքը, ինչպես նաև երկնքում մի շարք մանևրներ է իրականացրել։

QF-16

QF-16

F-16-ի հիմքի վրա ստեղծված փորձնական ինքնաթիռն օդ է բարձրացվել առանց օդաչուի. այն ցամաքից ղեկավարել են երկու օպերատորները։
Նշենք, որ նախագծով զբաղվում է «Բոինգ» ընկերությունը, որը փորձարկումներին 6 միավոր F-16 կործանիչ է ընդգրկել՝ դրանք ձևափոխելով և հարմարեցնելով որպես օդային թիրախներ։

Ներկայում ամերիկյան բանակում որպես թիրախ են օգտագործվում հիմնականում QF-4 ինքնաթիռները։ QF-16-երն ավելի ժամանակակից և հագեցած տարբերակները կլինեն ամերիկյան զորքերի համար։

QF-16-երը նախատեսվում է օգտագործել չորրորդ սերնդի կործանիչների օդային մարտերի և այլ վարժանքների համար։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը 2010 թվականի մարտին «Բոինգ» ընկերությանը պատվիրել էր 126 միավոր ինքնաթիռ-թիրախ։ Ընկերությունը պետք է օգտագործի ԱՄՆ ԶՈւ արդեն հնացած F-16-երը, վերափոխի դրանք և հանձնի ամերիկյան օդուժին։ Գործարքը գնահատվել էր շուրջ 70 մլն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *