Մոսկվայի օդային տարածքում թռչող օբյեկտների թռիչքի ժամանակային սահմանափակումներ են սահմանվել, ինչի պատճառը թերևս ՌԴ ՊՆ-ի ուսումնական վարժանքներն են։
ՌԴ օդային տեղաշարժերի կազմակերպման պետական միավորման մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սահմանափակումները վերաբերում էին սեպտեմբերի 23-ի Մոսկվայի ժամանակով 10։00-14։00 ժամանակահատվածում կայանալիք թռիչքներին։
Համաձայն Մոսկվայի օդանավակայանների էլեկտրոնային առցանց ցուցատախների՝ ներկա դրությամբ թռիչքներն ու ժամանումներն ընթանում են բնականոն հունով։ Օդանավակայաններում զանգվածային կուտակումներ չկան։