ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Սեպտեմբերի 23-ին Սոչիում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2012թ.-ի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին, մասնավորապես՝ ՀԱԽ նստաշրջանի կոմյունիկեին, մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրին, ինչպես նաև սիրիական և դրա շուրջ իրավիճակի վերաբերյալ ՀԱԽ հայտարարության նախագծերին։

Նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունները, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Նիստի մասնակիցները համաձայնեցրեցին Կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *