ՊԲ զինծառայողի մահվան վերաբերյալ 3 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել

ՊԲ հարավարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում սեպտեմբերի 15-ին հրազենային վիրավորում ստացած ՀՀ ԶՈւ զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի։

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնել է, որ 3 զինծառայողներից մեկն արդեն կալանավորված է: Ընդ որում, Տիգրան Մելիքի Հակոբյանին մեղադրանքներն առաջադրվել են դեռևս սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ քրեական օրենգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով. «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է ծանր հետևանքներ»:

Մերի Սարգսյանի խոսքերով՝ Արթուր Մարտիրոսյանի ու Արթուր Զոհրաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը:

Դիրքի ավագ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

Դիրքի ավագի օգնական, սերժանտ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս»:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03:10-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ.-ին ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը, ով ժամը 5:00-ի սահմաններում հոսպիտալում մահացել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *