Սաուդյան Արաբիան մտադիր է սեփական անօդաչու թռչող սարքը ստեղծել

Սաուդյան Արաբիայի գիտնականները հայտարարել են սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր ստեղծելու մասին։ Ընդ որում, համաձայն հայտարարության տեքստի՝ սարքն արդեն ստեղծվել է և փորձարկումների փուլում է։

Սաուդյան Արաբիայում ստեղծված ԱԹՍ

Սաուդյան Արաբիայում ստեղծված ԱԹՍ

Ըստ Սաուդյան Արաբիայի գիտնականների՝ նոր ԱԹՍ-ի թռիչքի հեռավորությունը 150 կմ է, կարող է օդում մնալ շուրջ 8 ժամ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը 5 հազար մ է։

Դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում անօդաչու թռչող սարքերի չափերի մասին։
Համաձայն նույն աղբյուրի՝ նոր ԱԹՍ-ն հնարավորություն կընձեռի թագավորությանը «տիեզերական ու ավիացիոն տեխնոլոգիաների բնագավառում որոշակի առաջընթաց գրանցել»։

Հավելենք, որ գիտնականները նաև հաղորդել են վերջերս տիեզերք արձակված 12 արբանյակների մասին, որոնք տեսագրելու են ողջ թագավորության, բացի դրանից՝ արաբական երկրների, Եվրոպայի մի հատվածի, Աֆրիկյան մայրցամաքի, Հնդկաստանի ու Պակիստանի տարածքը։ Գիտնականների վկայությամբ՝ դրանք օգտագործվելու են բացառապես գիտական նկատառումներով։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի փետրվարին ամերիկյան պարբերականները տեղեկություններ էին տարածել, որ ԱՄՆ ԿՀՎ-ն անօդաչու թռչող սարքերի սարքերի բազա է հիմնել Սաուդյան Արաբիայում և ավելի քան 2 տարի շահագործում է այն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *