Ներկայացվել են միջուկային ռումբերով B-52-ի ռմբակոծիչի կործանման մանրամասները

Միացյալ Նահանգները գաղտնազերծել է միջուկային զենքեր կրող B-52 ռազմավարական ռմբակոծիչի կործանման մանրամասները։ Միջադեպը եղել էր 1961 թվականին Հյուսիսային Կարոլինա նահանգի տարածքում։

W39 միջուկային ռումբը՝ դեպքի վայրում

W39 միջուկային ռումբը՝ դեպքի վայրում

Երկար տարիներ այս դեպքը պահվում էր խիստ գաղտնիության պայամններում, սակայն ամերիկյան իշխանությունները որոշել են այն դարձնել հասարակության սեփականությունը։

Ըստ այդմ, 1961 թվականի հունվարի 23-ին B-52 ռմբակոծիչը մասնակցում էր ԱՄՆ-ի ռազմավարական ստորաբաժանումների վարժանքներին՝ կրելով W39 միջուկային ռումբեր։ Երբ այն թռիչք էր կատարում Գոլդսբորու քաղաքի վրայով, նրան է մոտեցել լիցքավորող ինքնաթիռը։ Սակայն այդ պահին ռմբակոծիչի օդաչուն նկատել է, թե ինչպես է ինքնաթիռի ձախ հատվածից վառելիք արտահոսում։

3 րոպեում ինքնաթիռը կորցրել է 17 տոննա վառելի և սկսել վայր ընկնել, թեև ցամաքից հրաման էր եկել ուղղություն վերցնել դեպի ծով և այնտեղ մնալ մինչ վառելիքը կվերջանար։ B-52 վայր ընկնելու ժամանակ հինգ հոգանոց անձնակազմից միայն 2-ին է հաջողվել փրկվել։

Այս ընթացքում մասերի բաժանվող ինքնաթիռից սկսել են վայր ընկնել նաև նրանում գտնվող երկու ատոմային ռումբերը։ Ռումբերից մեկի պարաշյուտն աշխատել է։ Սակայն պահպանման երեք համակարգից միայն մեկն է աշխատել, որն էլ փրկել է անդառնալի աղետից։ 4 տոննա կշռող ռումբի պայթյունի հետևանքով ռադիոակտիվ ամպը կարող էր տարածվել ԱՄՆ արևելյան ափերի զգալի հատվածում, այդ թվում Նյու Յորքում, Վաշինգթոնում, Բալթիմորում։ W39 ռումբերի հզորությունը մի քանի անգամ ավելի ուժեղ էր Հիրոշիմայի վրա գցված ռումբերից։

Երկրորդ ռումբը գրեթե ամբողջությամբ մաս-մաս էր եղել հարվածից, ընկել ճահճային տարածքում և նրանից քիչ բան է հայտնաբերվել։ Ավելի ուշ դեպքի վայրը լցվել էր գրունտային ջրերով, իսկ ռումբի փնտրտուքը դադարեցվել էր։ Հետագայում այս հողատարածքը գնել է ԱՄՆ ինժեներային զորքերը։
Այս տեղեկությունը շուրջ 52 տարի գաղտնի է պահվել, թեև դեպքի վերաբերյալ մանրակրկիտ զեկույց է կազմվել դեռ 1969 թվականին։
Միացյալ Նահանգները գաղտնազերծել է միջուկային զենքեր կրող B-52 ռազմավարական ռմբակոծիչի կործանման մանրամասները։ Միջադեպը եղել էր 1961 թվականին Հյուսիսային Կարոլինա նահանգի տարածքում։

Երկար տարիներ այս դեպքը պահվում էր խիստ գաղտնիության պայամններում, սակայն ամերիկյան իշխանությունները որոշել են այն դարձնել հասարակության սեփականությունը։

1961 թվականի հունվարի 23-ին B-52 ռմբակոծիչը մասնակցում էր ԱՄՆ-ի ռազմավարական ստորաբաժանումների վարժանքներին՝ կրելով W39 միջուկային ռումբեր։ Երբ այն թռիչք էր կատարում Գոլդսբորու քաղաքի վրայով, նրան է մոտեցել լիցքավորող ինքնաթիռը։ Սակայն այդ պահին ռմբակոծիչի օդաչուն նկատել է, թե ինչպես է ինքնաթիռի ձախ հատվածից վառելիք արտահոսում։ 3 րոպեում ինքնաթիռը կորցրել է 17 տոննա վառելի և սկսել վայր ընկնել, թեև ցամաքից հրաման էր եկել ուղղություն վերցնել դեպի ծով և այնտեղ մնալ մինչ վառելիքը ավարտը։ B-52 վայր ընկնելու ժամանակ հինգ հոգանոց անձնակազմից 2-ին հաջողվել է փրկվել։

Այս ընթացքում մասերի բաժանվող ինքնաթիռից սկսել են վայր ընկնել նաև նրանում գտնվող երկու ատոմային ռումբերը։ Ռումբերից մեկի պարաշյուտն աշխատել է։ Սակայն պահպանման երեք համակարգից միայն մեկն է աշխատել, որն էլ փրկել է անդառնալի աղետից։ 4 տոննա կշռող ռումբի պայթյունի հետևանքով ռադիոակտիվ ամպ կարող էր գոյանալ ԱՄՆ արևելյան ափերի զգալի մասում, այդ թվում Նյու Յորքում, Վաշինգթոնում, Բալթիմորում։

Երկրորդ ռումբը գրեթե ամբողջությամբ մաս-մաս էր եղել հարվածից։ Ավելի ուշ դեպքի վայրը լցվել էր գրունտային ջրերով, իսկ ռումբի փնտրտուքը դադարեցվել էր։ Հետագայում այս հողատարածքը գնել էին ԱՄՆ ինժեներային զորքերը։
Այս տեղեկությունը շուրջ 52 տարի գաղտնի է պահվել, թեև դեպքի վերաբերյալ մանրակրկիտ զեկույց է կազմվել դեռ 1969 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *