Թուրքիայում կալանավայրը հսկող զինծառայողը մահացել է ավտոմատ դռները փակելու ժամանակ։
Ռիզեում տեղակայված Ե տիպի կալանավայրում սեպտեմբերի 19-ին արձանագրված միջադեպի զոհն է դարձել 23-ամյա Էրջան Օզքանը։
Օզքանի գլուխը մնացել է ավտոմատ դռների արանքում։ Գանգուղեղային ծանր վնասվածքներով նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով դեպքին, նշել են, թե «նման բան միայն Թուրքիայում կարող էր լինել»։