Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 15-21

Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում ՊՆ-ի վարկածին: Ադրբեջանը դիպուկահարներին չի հեռացնելու առաջնագծից: Հակոբ Ինջիղուլյանը միգուցե երրորդ երկիր տեղափոխվի: 6 սպանված ադրբեջանցի զինյալ Սիրիայում: Ադրբեջանի հակատանկային ու հետախուզական մեքենաները: Այց՝ առաջնագիծ: Սաֆար Աբիևը Շամխոր չի գնացել:

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

1. Սեպտեմբերի 20-ին հայտի է դարձել, որ Ադրբեջանի ՊՆ ավտոբուսը բախվել է մոտոցիկլի: Ավտոբուսի ուղևորներ զինծառայողները չեն տուժել:
Ադրբեջանում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ազգային հանձնաժողովի ղեկավար Արզու Աբդուլաևան սեպտեմբերի 18-ին նշել է, որ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն արդեն գրանցել է տասնյակ զինծառայողի կորուստ:

Հետևելով «Դոկտրինա»-ի տվյալներին՝ նշենք, որ սեպտեմբերի 21-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 68 զոհ:

2. Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղարը հայտարարել է՝ ՀՀ ԶՈւ զինծառայող, ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն ուզում է երրորդ երկիր գնալ:

3. Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն սեպտեմբերի 17-ին հայտարարել է. «Ադրբեջանի հանրապետությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվում են դիպուկահարներին հեռացնել առաջնագծից։ Մենք դա չենք անի, մինչև պատերազմը չավարտվի»։

4. 2013-ի սեպտեմբերի 5-ին 25-ամյա զինծառայող Սավեդդինով Իմրան Շոհրեթ օղլուի դին հայտնաբերել էին Նախիջևանի Սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկի մոտ կանգնած բեռնատար մեքենայում։ Զոհվածի մայրը չի հավատում ինքնասպանության պաշտոնական վարկածին:

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստը։ Զինծառայողների հարազատները ևս չեն վստահում ՊՆ-ին՝ ենթարկվելով հարձակման Ասքերլիի դիակը դուրս բերելու ժամանակ:

5. Ադրբեջանի քաղաքացի, «Աբու Յահյա» մականունով զինյալը սպանվել է Սիրիայի Համա քաղաքի մարտերի ժամանակ: Նա անդամակցում էր Սիրիայում կռվող չեչեն զինյալ Աբու Օմարի ջոկատին։

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական մամուլը հաղորդում է վերջին օրերում Սիրիայում սպանված, Ադրբեջանի քաղաքացի 6 զինյալների մասին:

6. Սեպտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ ՌԴ 18 միավոր «Վենա» 2Ս31 ինքնագնաց հրետանային համակարգերի (ԻՀՀ) պատվիրատուն Ադրբեջանն է:

7. Սեպտեմբերի 17-ին  հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ՊՆ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, Միլլի Մեջլիսի պատգամավորներ այցելել են Տերտերի շրջանի զորամաս և առաջնագիծ։

8. Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լրատվամիջոցները հաղորդում են Ադրբեջանում հակատանկային մեքենա և հետախուզական մեքենա ստեղծելու մասին։

9. Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի Շամխորի բանակային կորպուսում կատարված շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ժամանել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Պաշտպանության նախարարը ներկա չէր: Սաֆար Աբիևի ու կորպուսի հրամանատար Ռովշան Աքպերովի հակամարտության մասին մամուլը վաղուց է գրում:

Նույն օրը 2001-ին Կիևում սպանված գործարար Էլչին Ալիևի մայրը հայտարարել է, որ որդու սպանության մեջ կասկածում է հենց Շամխորի կորպուսի հրամանատարին:

10.Ադրբեջանում իրավապաշտպաններն ու փորձագետները կրկին բարձրացնում են զորամասերի զինծառայողների ներքին օրգանների ապօրինի վաճառքի խնդիրը:

11. Սեպտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար, գեներալ-լեյտենանտ Էլդար Մահմուդովի հրավերով պաշտոնական այցով Բաքու է ժամանել Իտալիայի ներքին տեղեկատվության և անվտանգության նախարար, գեներալ-լեյտենանտ Ադրիանո Սանտինին։

12. Իրանի պատվիրակությունը՝ սահմանային ոստիկանության հրամանատար, գեներալ Հուսեյն Զյուլֆուհարի գլխավորությամբ, սեպտեմբերի 17-ին այցելել է Ադրբեջան։

13. Ըստ որոշ ադրբեջանական աղբյուրների՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովը, հնարավոր է, շուտով հեռացվի պաշտոնից:

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *