Լեհական Mista (Միստա) ընկերությունը սկսել է ուկրաինական Դոզոր-Բ զրահամեքենաների սերիական արտադրությունn Ուկրաինայի տրամադրած արտոնագրով։ Դրանք արտադրվում են Ocilla (Օցիլլա) անվամբ։
Առաջին խմբաքանակի համար արդեն կա պատվիրատու, որի մասին տեղեկությունները լեհական կողմը չի տրամադրում։
Լեհական առաջին Դոզոր-Բ-ն պատրաստվել է այս տարվա հուլիսին Ուկրաինայի տրամադրած մասերով ու ուկրաինացի մասնագետների օգնությամբ։ Լեհական ընկերությունn ուկրաինական մեքենան կարդիականցնի ու կհամապատասխանեցնի ՆԱՏՕ-ի հակաականային ու բալիստիկ պաշտպանության չափորոշիչներին։
Հիշեցնենք, որ Mista ընկերությունը Դոզոր-Բ զրահապատ մարտական մեքենայի արտադրության արտոնագիրը ձեռք է բերել այս տարվա օգոստոսին։
Նշենք, որ 4×4 ընթացային մասով Դոզոր-Բ զրահամեքենան նախատեսված է անձնակազմի ու բեռների տեղափոխման, թեթև սպառազինության, կապի ու այլ սարքավորումների տեղադրման համար: Անձնակազմը 3 մարդ է, կարող է տեղափոխել 8 հոգանոց դեսանտային խումբ: Դոզոր-Բ-ի առավելագույն արագությունը մոտ 100կմ/ժ է, սպառազինված է հեռակառավարվող ՆՍՎՏ զենիթային գնդացրով: Զրահը ապահովում է պաշտպանություն 7,62մմ փամփուշտներից:
Pingback: Ուկրաինան ծանր զրահափոխադրիչներից կարող է անցնել թեթև զրահամեքենաների | Ռազմ.info