Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 15-21

ՊԲ-ում զինվոր է մահացել։ Կապավորները Գերմանիայում զորավարժության են մասնակցում։ Նշվեց կապի զորքերի կազմավորման 21-ամյակը։ Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությանը։ Հոկտեմբերին գերատեսչությունները զորավարժության կմասնակցեն։ Սեյրան Օհանյանը հանդիպեց համալսարանականներին։ Համալսարանականներն առաջնագծում։ Դիվանագիտական դպրոցի ուսանողները` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Լրագրողները` զորավարժարանում: Սկսվեց ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2013» զորավարժությունը: ՌՈ-ում է Վոլոդյա Ավետիսյանը:

1. Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացել է 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը։ Մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն։

2. ՀՀ ԶՈւ Կապի ստորաբաժանումը Գերմանիայում մասնակցում է ամերիկյան հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում» զորավարժությանը: Զորավարժությունը կազմակերպվում է Գերմանիայի Գրաֆենֆոլդ քաղաքում տեղակայված ամերիկյան զորավարժարանում: Այս պահին Գերմանիայում է շուրջ 40 երկրի զորախումբ: Տարածաշրջանից մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Իսկ նախկին ԽՍՀՄ երկրներից`Ուկրաինան, Ղազախստանը և Թուրքմենստանը:

3. Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԶՈւ կապի զորքերը նշեցին իրենց կազմավորման 21-րդ տարեդարձը:Այդ առիթով ՊՆ զորամասերից մեկում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին նախարար Սեյրան Օհանյանը, ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ Կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը և այլք։ Միջոցառման մյուս մանրամասներն՝ այստեղ։

 

Կապավորները

4. Հոկտեմբերի 7-11-ը Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահների «Անխախտ եղբայրություն-2013» համատեղ զորավարժությունը: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ հայկական մոտ 50 հոգանոց զորախումբը նույնպես մասնակցելու է զորավարժությանը։

5. Պաշտպանության նախարարության առաջարկով արդեն երկրորդ տարին իրականացվում է «Արձագանք» զորավարժությունը, որի նպատակը միավորել բոլոր գերատեսչություններին, որոնք պատերազմական իրավիճակում որոշակի գործառույթներ ունեն իրականացնելու։Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զորավարժության խնդիրն է ընդհանուր երկիրը, տնտեսությունը, քաղաքացիական կյանքը, տրանսպորտը պատրաստել պատերազմական իրավիճակին։

6. Սեպտեմբերի 18-ին ԵՊՀ-ի Գիտխորհրդի դահլիճում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման էր եկել Սեյրան Օհանյանը։ Հանդիպումը նվիրված էր անկախության 22 ամյակին։ Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանն անդրադարձավ աշնանային զորակոչին, հայկական Կ-15 դիպուկահար հրացաններին և այլ հարցերի։

 

Սեյրան Օհանյանն ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը

7. «Համալսարանականը դիրքապահ զինվորի կողքին» ծրագրի շրջանակներում առաջիկա մեկ ամսում 25-30 համալսարանականների առաջին խումբը կանցնի նախապատրաստական փուլ, որպեսզի մեկնի մարտական դիրքեր ու անցկացնի մեկ օր դիրքապահ զինվորների հետ։ ԵՊՀ ուսանողները՝ որպես առաջամարտիկներ, կտան ծրագրի մեկնարկը:

8. Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էին` դպրոցի ռեկտոր, դեսպան Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ:Այցը ճանաչողական-ուսումնական բնույթի էր, որի շրջանակներում դասախոսություններով հանդես եկան ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները: Ուսանողները նաև հանդիպեցին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

9. Սեպտեմբերի 19-ին ՊՆ-ն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր այցելություն ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան՝ կրակային պարապունքներ կազմակերպելու նպատակով։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` լրագրողները նույնպես պահեստազորայիններ են, և անհրաժեշտության դեպքում նրանք էլ պետք է զենք վերցնեն:

 

10. Բելառուսում սեպտեմբերի 19-ին մեկնարկել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն-2013» զորավարժությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի զորախումբը։ Նախատեսված է, որ զորավարժությունն անցնելու է 3 փուլով, որի ակտիվ փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 25-ին։ Զորավարժությանը մասնակցելու են մոտ 600 հոգի։

11. Սեպտեմբերի 19-ի երեկոյան ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին հրավիրել են ՌՈ: Ըստ ՊՆ քնչական ծառայության` Ավետիսյանը ձերբակալվել է խարդախության կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

Ռազմաշաբաթը նաև`

Թուրքիայում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *